Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։

Արևային ալերգիան արևի ճառագայթների նկատմամբ մաշկի բարձր զգայնությամբ պայմանավորված հիվանդություն է։ Ըստ վիճակագրության` աշխարհում մարդկանց մոտավորապես 20%-ը բախվում է այս հիվանդության հետ։

Արևային ալերգիա ասելով՝ իրականում նկատի են ունենում ֆոտոդերմատիտը կամ ֆոտոդերմատոզը։ Արևի թունավոր կամ ալերգիկ ազդեցությունը դրսևորվում է արևային (ուլտրամանուշակագույն) ճառագայթների և որևէ նյութի փոխազդեցության ժամանակ, որը կարող է գտնվել մաշկի վրա (էկզոգեն ֆոտոդերմատիտ) կամ մաշկի մեջ (էնդոգեն ֆոտոդերմատիտ)։

Մաշկի վնասումների ինտենսիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով.

  • արևի տակ գտնվելու տևողությամբ,
  • տարվա եղանակով և տեղանքի աշխարհագրական լայնությամբ,
  • մաշկի ֆոտոտիպով,
  • ռասայով. արևի տակ երկարատև մնալիս նույնիսկ սևամորթների մոտ հնարավոր է արևային այրվածքների առաջացում,
  • տարիքով. տարեցները և երեխաները ավելի քիչ են հակված արևային այրվածքներ ստանալուն,
  • աշխարհագրությամբ, արևոտ երկրներ հանգստանալու մեկնած և լողափին շատ ժամանակ անցկացնող մարդիկ առավել հաճախ են արևային այրվածքներ ստանում,
  • կլինիկական դրսևորմամբ:

Սուր ֆոտոդերմատոզները բաժանում են երկու խմբի.

  • արևային այրվածքի ձևով ընթացող. դրսևորումները՝ էրիթեմա, այտուց, բշտեր և բշտիկներ, օրինակ, դեղամիջոցների նկատմամբ ֆոտոտոքսիկ ռեակցիաներ և ֆոտոֆիտոդերմատիտ։
  • ցանի տեսքով ընթացող. դրսևորումները՝ բծեր, պապուլաներ, վահանիկներ, բշտիկներ, քոր, թաց մակերես և եղնջացան։


Քրոնիկ ֆոտոդերմատոզները (արևային հերոդերմիա, մաշկի տարատեսակ դեգեներատիվ փոփոխություններ) պայմանավորված են արևային լույսի կրկնվող ազդեցությամբ:

Արևային ալերգիան էկզոգեն ֆոտոդերմատիտի տեսքով

Որպես էկզոգեն դերմատիտի առավել վառ օրինակ կարելի է բերել այսպես կոչված մարգագետնային դերմատիտը: Ամռանը՝ ծաղկման շրջանում, շատ մարգագետնային բույսեր արտազատում են հատուկ նյութեր՝ ֆուրոկումարիններ, որոնք նստում են այդ վայրերում գտնվող մարդկանց մաշկի վրա: Ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) ազդեցությամբ դրանց նկատմամբ զգայուն մարդկանց մի մասի մոտ կարող են առաջանալ մաշկի կարմրածություն և բշտիկներ (էրիթեմա, բշտեր): Ցանավորումն ուղեկցվում է ուժեղ քորով: Հետագայում մաշկի ախտահարված մասերում պիգմենտացիան երկար պահպանվում է:

Արևից ալերգիա կամ ֆոտոդերմատիտ կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ արևի տակ դուրս գալուց առաջ վերջինիս նկատմամբ զգայուն մարդիկ կրեմ կամ քսուք կիրառեն, օգտագործեն օծանելիք կամ դեզոդորանտ: Օծանելիքի և տարբեր կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ մտնող նյութերը կարող են ռեակցիայի մեջ մտնել ՈՒՄՃ-ի հետ և ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Այդպիսի հատկություններով են օժտված, օրինակ, էոզինը, որը կարող է լինել շրթներկի բաղադրության մեջ, որոշ արևապաշտպան քսուքների բաղադրության մեջ մտնող պարաամինաբենզոյաթթուն, բերգամոտի, սրոհունդի, վարդի, մուշկի, սանդալենու յուղը, սամիթի, մաղադանոսի հյութը, բորաթթուն, սալիցիլաթթուն, ֆենոլը, սնդիկային պատրաստուկները և այլն։

Առավել հաճախ արևի ալերգիան դրսևորվում է բաց մաշկով մարդկանց և փոքր երեխաների մոտ, որոնց մաշկի պաշտպանական մեխանիզմները զգալիորեն թույլ են։

Ֆոտոդերմատիտ հաճախ առաջացնում են շատ դեղեր, մասնավորապես, սուլֆանիլամիդները, բարբիտուրատները, ամինազինը, որոշ հակաբիոտիկներ (դոքսիցիկլին, տետրացիկլին), հակահիստամինային դեղերը, սիրտ-անոթային միջոցները (ամիոդարոն, տրազիկոր), ցիտոստատիկները, ոչ ստերոիդ հակաբորբոքիչները (իբուպրոֆեն, ասպիրին), պերօրալ հակաբեղմնավորիչները։

Արևի ճառագայթների նկատմամբ բարձր ռեակցիան հաճախ դրսևորվում է այն ժամանակ, երբ մաշկը «թուլացած» է որևէ լրացուցիչ ազդեցությամբ՝ պիլինգ, տատուաժ։

 



Արևային ալերգիան էնդոգեն ֆոտոդերմատիտի ձևով

Այս խմբի ֆոտոդերմատիտները հազվադեպ են հանդիպում։ Դրանց զարգացման հարցում կարևոր դեր են խաղում օրգանիզմի իմուն համակարգի և տարբեր մետաբոլիկ (նյութափոխանակային) խանգարումները: Էնդոգեն ֆոտոդերմատիտների թվին են պատկանում, մասնավորապես, պորֆիրիան, պիգմենտային քսերոդերման, արևային էկզեման, արևային քորպտիկը, պոլիմորֆ ֆոտոդերմատոզը և այլն։

Այդ ռեակցիաները կարող են ընթանալ երկու մեխանիզմով.

  1. ֆոտոտոքսիկ ռեակցիա (ավելի հաճախ են հանդիպում),
  2. ֆոտոալերգիկ ռեակցիա։


Ինչպե՞ս է դրսևորվում արևային ալերգիան կամ ֆոտոդերմատիտը

Ֆոտոդերմատոզի հիմնական ախտանիշներն են.

  • մաշկի կարմրածություն և բորբոքում,
  • մաշկի թեփոտում,
  • հաճախ ինտենսիվ, այրոցով ուղեկցվող քոր
  • ցանավորումը կարող է լինել ֆոլիկուլիտների (թարախաբշտիկների) կամ պապուլաների ձևով։


Հաճախ այսպիսի վիճակը միանգամից չի զարգանում։ Ի տարբերություն այրոցի, այն կարող է առաջանալ լողափից հեռանալուց մի քանի ժամ անց, իսկ որոշ դեպքերում՝ հանգստավայրից վերադառնալուց հետո։ Ֆոտոտոքսիկ ռեակցիան կարող է դրսևորվել արևի ազդեցությունից մի քանի ժամ հետո, այն դեպքում, երբ ֆոտոալերգիկ ռեակցիան կարող է ի հայտ գալ արևի տակ մնալուց մի քանի օր հետո։

Արևային ալերգիայի զարգացման բարձր ռիսկ կա հետևյալ դեպքերում.

  • ի ծնե բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ,
  • հղիների և փոքր երեխաների մոտ,
  • որոշ դեղեր` տետրացիկլինային շարքի հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ցավազրկող միջոցներ և այլ դեղորայք գործածող մարդկանց մոտ,
  • արևային ալերգիայով տառապող հարազատների առկայության դեպքում,
  • ատոպիկ դերմատիտի ժամանակ,
  • երբ մաշկը ենթարկվում է որոշակի նյութի, ապա` արևային լույսի ազդեցությանը (բուրավետիչներ, վարակազերծիչ միջոցներ, քիմիական նյութեր, որոնք կիրառվում են արևապաշտպան միջոցներում),
  • սոլյարիների չարաշահման պարագայում,
  • կադմիումի աղերի կիրառմամբ կոսմետիկ միջոցառումներից հետո` (տատուաժ, քիմիական պիլինգ)։


Ֆոտոսենսիբիլիզատորները՝ որպես արևային ալերգիայի պատճառ

Կան բանջարեղեններ, մրգեր և բույսեր, որոնց դիպչելիս մաշկի տվյալ հատվածը արևի նկատմամբ դառնում է առավել զգայուն։ Մանգոյի կեղևը, լայմի հյութը, բլդըրղանը, նեխուրը կարող են հանգեցնել մաշկի՝ արևի հետ շփվող մակերևույթի գույնի ժամանակավոր մգացման։ Հիմնական ֆոտոտոքսիկ մրգերը և բանջարեղեններն են՝ նեխուրը, գազարը, բրինձը, մաղադանոսը, բլդրղանը, ինչպես նաև՝ ցիտրուսների որոշ տեսակներ։ Այդ պատճառով լողափ գնալուց առաջ խորհուրդ չի տրվում կիրառել նարինջ, մանդարին կամ թուրինջ։ Եթե մաշկի վրա այս մրգերի հյութերի կաթիլներ ընկնեն, այդ տեղում կարող է այտուց, կարմրություն և քոր առաջանալ։ Որքան ակտիվ է արևը, այնքան օրգանիզմի ռեակցիան սուր կլինի։

Արևային ալերգիայի (ֆոտոդերմատիտի և ֆոտոդերմատոզի) կանխարգելումը

Ցավոք, այս ալերգիայի կանխարգելման մեթոդներն այնքան էլ շատ չեն։

Գործածեք հայտնի բրենդների բարձր լուսապաշտպանությամբ արևապաշտպան միջոցներ յուրաքանչյուր երկու ժամը մեկ պարբերականությամբ։ Ուշադրություն դարձրեք, որ քսուքը նախատեսված լինի UVB ճառագայթներից (SPF) և UVA ճառագայթներից (PPD) պաշտպանելու համար, որոնք ազդում են ֆոտոդերմատոզի առաջացման վրա։

Ֆոտոալերգիայի կանխարգելման ցուցումները.

  • նվազագույնի հասցնել օծանելիքի և կոսմետիկայի կիրառումը արևի տակ մնալու ժամանակահատվածում,
  • նախքան լողափ գնալը կամ արևի տակ մնալը որևէ լուրջ կոսմետիկ միջոցառում չկատարել (հղկեցում, փիլինգ և այլն),
  • չընդունել դեղեր, որոնք բարձրացնում են մաշկի զգայնությունը ՈՒՄՃ նկատմամբ,
  • չկիրառել ջրակայուն արևապաշտպան քսուքներ, լողափ գնալիս ընտրությունը կատարել հօգուտ ջրալույծ հիմքերի,
  • արևային լոգանք ընդունել առավոտյան ժամը 6:00-10:00-ը և երեկոյան ժամը 16:00-19:00-ը,
  • պաշտպանվել արևից բնական գործվածքներից՝ բամբակից և վուշից կարված հագուստի և գլխարկի միջոցով։


Ինչպե՞ս վերացնել արևային ալերգիայի դրսևորումները, եթե բժշկի դիմելու հնարավորություն չկա։

Ո՜չ մի կերպ։ Միայն բժիշկը կարող է հասկանալ, թե մաշկի դրսևորումները ֆոտոտոքսիկ ռեակցիանե՞ր են, թե՞ այլ հիվանդության արտահայտություններ։ Հաճախ «ժողովրդական» մեթոդները միայն խորացնում են տոքսիկ և ալերգիկ ռեակցիաների ընթացքը։

Կարևոր է.

  • Ֆոտոտոքսիկ ռեակցիա կարող է տեղի ունենալ լողափից հեռանալուց մի քանի ժամ հետո։
  • Ֆոտոալերգիկ ռեակցիան կարող է դրսևորվել նույնիսկ արևի տակ լինելուց մի քանի օր հետո։
  • Ցանավորման դեպքում դիմեք մաշկաբանի։
  • Բժիշկը տեղային և ներքին բուժում կնշանակի։


https://med135.ru, https://kvd11.ru, https://forestmed.by


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am
Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am

Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Սնունդը և առողջությունը
Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com
Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com

Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...

Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am
Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am

Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր

Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...

Սալուտեմ 1.2021
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...

Շնչառական համակարգ
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am

Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...

Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am
Ալերգիաները` հղիության ժամանակ. մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե Գոմցյան. morevmankan.am

Շատերն են ծանոթ ալերգիկ ռեակցիաների տհաճ հետևանքներին, և հղիները ևս բացառություն չեն:   

Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների պատճառները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am
Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am

Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...

Սնունդը և առողջությունը
Եղնջացան. nairimed.com
Եղնջացան. nairimed.com

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...

Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...

Շնչառական համակարգ
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...

Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ